ԱԺ շենքի մոտից 4 քաղաքացի է բերման ենթարկվել. Զարզանդ Գաբրիելյան

ՀՀ ոստիկանության ծառայողներն ԱԺ շենքի մոտից ոստիկություն են բերման ենթարկել չորս քաղաքացու։ Այս մասին Auroranews -ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության  ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշենք, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց մի շարք ակցիաներ են տեղի ունեցել՝ տնտեսվարողների բողոքի ակցիան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան էր՝ Լուսավոր Հայաստանի նախաձեռնությամբ և այլ ակցիաներ:

Քաղաքականություն

Պատահարներ