«Դոշակ, վերմակ դրեք, այսօր այստեղ ենք». ակցիայի մասնակից

ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկողներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: 

«Դոշակ, վերմակ դրեք, այսօր այստեղ ենք։ Մենք շարունակելու ենք մեր ակցիաներն այնքան ժամանակ մինչեւ լուծում ստանա մեր պահանջը։ Ասեմ, որ ոչ մի պատասխան չենք ստացել։ Բազմիցս դիմել ենք ԱԳՆ, նշվել է, որ 3 օրվա ընթացքում կգա պատասխան, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքականություն