Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է, որ վերջապես դրսևորեք քաղաքական կամք և Ամուլսարում հանքի շահագործման խնդրին լուծում տաք. Շիրակ Բունիաթյան

Նիկոլ Փաշինյան -ը Լիդիանենց հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում: Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի դեպքում ։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել  է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

Նա մասնավորապես գրել է․

«Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է սեփական երկրին չվերաբերվել իբրև խոպանի և մերժել կարճաժամկետ ու վտանգավոր ներդրումները ։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է լսել ժողովրդի պահանջը և շուրջ 70 տարվա հանքաջրաբուժական առողջարանային ոլորտը ստիպողաբար չփոխարինել հանքարդյունաբերական ճյուղով ։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է հարգել Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից անցկացված հանրագրի շուրջ 3000 ստորագրությունները։

Հարգել հայության մեծամասնության դիրքորոշումը ։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է Ջերմուկ համայնքում գոյություն ունեցող առողջարանային, հյուրանոցային և հանքային ջրերի շշալցման ոլորտում գոյություն ունեցող հազարավոր մշտական աշխատատեղերը չփոխարինել մի քանի հարյուր և կարճաժամկետ աշխատատեղերով ։Չմոռանանք նաև, որ Ջերմուկը գյուղմթերքների իրացման մեծ շուկա է նաև ոչ միայն շրջակա, այլ մյուս շատ համայնքների համար։

Մարդիկ Երևան հասնելու փոխարեն, կարողանում են Ջերմուկում մրցունակ գնով իրացնել իրենց մթերքը։

Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է, որ վերջապես դրսևորեք քաղաքական կամք և այս խնդրին լուծում տաք։

Չի կարելի թողնել, որ իրար հայրենակից, ազգական, հարևան և արյունակից մարդիկ իրենց կողմնորոշումներից ելնելով բևեռանան և նույնիսկ թշնամանան»։

Քաղաքականություն

Պատահարներ