ՀՅԴ–ականները երթ են անցկացնում հանուն ազգային և առաջադեմ կրթության

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր` սեպտեմբերի 16-ին, «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է անցկացնում։

Երթը մեկնարկելու է Մատենադարանի հարակից տարածքից  և անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անվան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Քաղաքականություն

Պատահարներ