Իսրայելը ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները` ի պատասխան 15 հրթիռի արձակման

Իսրայելցի զինվորներն ի պատասխան 15 հրթիռի արձակման ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման թիրախներին: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջից:

«Անցած գիշերվանից Գազայի ահաբեկիչները 15 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Մեր օդուժը պատասխանել է՝ հարվածելով Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, այդ թվում` զենքի և պայթուցիկ նյութերի արտադրամասին և ռազմաբազային»,-ասված է իսրայելական բանակի հաղորդագրությունում:



 

Քաղաքականություն

Պատահարներ