Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ:


Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանն ու տեսուչ Վարազդատ Գրիգորյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ