Նիկաս Սաֆրոնովի որդուն «պատանդ են» պահել թուրքական հյուրանոցում

Ռուս ժամանակակից հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովի որդին՝  Լուկա Զատրավկինը «պատանդ է  մնացել» թուրքական հյուրանոցում  այն դեպքից  հետո, երբ կոտրել է մանկական լողավազանը, հաղորդում է Собеседник-ը:

Նիկաս Սաֆրոնովը հայտարարել է, որ հյուրանոցից  հրաժարվում են իր տղային բաց թողնել, մինչև չփոխհատուցի վնասը:  Իսկ կոտրած լողավազանը գնահատել են 19.000 դոլար: Միջադեպից հետո որդին արդեն կազդուրվում է, ասել է Սաֆրոնովը:

 

«Վնասվածքները լավանում են, ժամանակ է պետք վերականգնվելու համար, ոտքերը դեռ այտուցված են, բայց արդեն չեն ցավում»,- ասել է նկարիչը:

Հիշեցնենք՝ մոտ 250 կգ քաշով Զատրավկինը թռել էր մանկական լողավազանի մեջ, որի խորությունը մեկուկես մետր է, կոտրել էր լողավազանն ու վնասել ոտքերը:


 

Քաղաքականություն