«Ռոսգոսստրախ»-ը 205 մլն դոլար է պահանջում նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովից

«Ռոսգոսստրախ»-ը սեպտեմբերին Կալիֆորնիայի Գերագույն դատարան հայց է ներկայացրել իր նախկին սեփականատիրոջ` Դանիլ Խաչատուրովի դեմ: Վերջինիս փաստաբանը հայտարարում է, որ ներկայացված պահանջներն անհիմն են: Համաձայն դատական հայցի՝ 2012 - 2017 թթ. «Ռոսգոստրախ»-ը վերաապահովագրության բանակցությունների ժամանակ 205 մլն դոլարի կորուստ է կրել: Ընկերությունը պահանջում է այդ գումարը բռնագանձել Խաչատուրովից:

Ըստ հայցվորի` միջոցները, որ պետք է ծառայեցվեին կազմակերպությանը, շահույթ են ապահովել Խաչատուրովին և նրա հետ փոխկապակցված անձանց` տարբեր կեղծ ընկերությունների միջոցով:

Կազմակերպության ներկայացուցիչը հաստատել է, որ հայցադիմում է ներկայացվել: Խաչատուրովին նման պահանջներ կազմակերպությունն առաջին անգամ է ներկայացնում` չնայած ռուսական արդարադատությունում արդեն կողմերի միջև դատական գործընթացներ կան: 

Քաղաքականություն

Պատահարներ