Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը. տեղադրում եմ տեսանյութ. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քիչ առաջ Վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը, որը հետո փակվել է։ Տեղադրում եմ տեսանյութ որտեղից երևում է, որ ոչ միայն մասնակցել է այդ գործարանի բացմանը՝ այլ նաև անձամբ փորձարկել արտադրվող մեքենան։

 

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով՝ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ասաց. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել» պատասխանելով՝ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

«Բացե՞լ եմ, իրո՞ք»,-կրկնեց նա ևս մեկ անգամ՝ արդեն դիմելով իր թիմակիցներին:

«Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»,-ասաց նա:

 

Քաղաքականություն

Պատահարներ