Վերջնական որոշման կգանք հոկտեմբերի 8-9-ին. Փոխվարչապետը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների բողոքի ակցիային. «Մեր քաղաքացիներն արդեն որքան ժամանակ է իրականացնում են բողոքի ակցիաներ, գիտենք որ կառավարությանն են դիմել։ Կուզենայի իմանալ, թե այս ուղղությամբ ինչ նորություն կա»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն. «Խնդիրն իրոք բարդ է և ոչ միայն վերաբերում է ՀՀ-ին։ Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ տարբերակը միասնական լուծման գալն է, դա ԵԱՏՄ-ի հարթակն է։ Միասնական կանոն սահմանելու համար ԵԱՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ, և հարցն օրակարգում է, այն կքննարկվի վաղը և վերջանական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»։

Քաղաքականություն