ԱՄՆ-ի անտառային հրդեհների ծուխը հասել է Եվրոպա

ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ոչ միայն երկրի արևելյան ափ, այլև Եվրոպային հյուսիսի մի շարք պետություններ։ Այս մասին հայտնում է Մթնոլորտի մոնիթորինգի եվրոպական ծառայությունը (CAMS)։

«Համեմատելով ԱՄՆ-ում հրդեհային ակտիվությունը նախորդ տարիների հետ՝ CAMS-ը նկատել է, որ այս տարի ակտիվությունը եղել է մի քան տասնյակ կամ մի քանի հարյուր անգամ ավելի բարձր, քան 2003-2019 թթ միջինում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն կանխատեսումների՝ ծուխը կրկին կհատի Ատլանտյան օվկիանոսը հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 19-20-ին։

ԱՄՆ-ի արևմուտքում օգոստոսից խոշոր հրդեհներ են մոլեգնում։ Տարերային աղետի պատճառն անոմալ շոգն է ու կայծակները։ Հրդեհները մոտ 30 մարդու մահվան պատճառ են դարձել, ոչնչացրել հազարավոր շինություններ։

Քաղաքականություն