Բելառուսը կփակի Լեհաստանի, Լիտվայի եւ Ուկրաինայի հետ սահմանները

Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցից, զորքի կեսը դնել սահմանագծին և փակել  Բելառուսի պետական սահմանը արևմուտքից՝ Լիտվայի և Լեհաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոն՝ փոխանցում է Риа новости-ին։ 

 

Լուկաշենկոն հայտարարել է, որ ստիպված է փակել  Բելառուսի պետական սահմանը։

 

Հիշեցնենք, որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի:

Բելառուսի առաջնորդը, այցելելով զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը, հայտարարել է, թե Բելառուսում կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը։ «Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»: 

Հյուսիսատլանտյան դաշինքը կտրականապես հերքում է Լուկաշենկոյի պնդումները` դրանք որակելով անհիմն: «Ինչպես նախկինում մենք արդեն հասկացնել ենք տվել, ՆԱՏՕ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի կամ մեկ այլ երկրի համար»,- հայտարարել է դաշինքի մամլո խոսնակ Օանա Լունգեսկուն:

Քաղաքականություն

Պատահարներ