ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս չափորոշիչները մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում  շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: «Լուսավոր Հայաստանը» հարցապնդում է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

 

 

ԱԺ-ում դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Արայիկ Հարությունյանն ասաց. «Ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, ինչից եք խոսում: Գիտեք էս չափորոշիչներն ինչի մասին են. էս չափորոշիչները ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Մանրամասները` տեսանյութում 
 

Քաղաքականություն