Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Էդմոն Մարուքյան

2017 թվականին Վանաձորում նախատեսվել է, որ պետք է բացվի գազաբալոնների գործարան. Հետո նույն բանը նաեւ 2018-ին է հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր քաղաքի համար դա կարող էր մոտավորապես «Քիմպրոմի» էֆեկտը տալ: Բոլորս ուրախացել ենք, սպասել ենք էդ ներդրմանը: Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը: Մեր պատգամավորը հարց է տալիս, թե բա ի՞նչ եղավ, վարչապետն ասում է, որ չի հիշում: Մենք հիշեցնում ենք, որ անգամ մեքենան եք փորձարկել: Դրանից հետո վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գնացել է Վանաձոր, էդ մարդը իբր կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա էդ ներդրումները եւ այդ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ իմ ու մեր պատգամավորների հասցեին: Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել:

Գործարանը սկզբից խոսք են տվել 80 աշխատատեղ, հետո 300-400 աշխատատեղ, գործարանը մինչեւ էսօր հենց հիմա ունի 7 աշխատող: Տնօրենին, պահակին ու հաշվապահին եթե հանում ենք, մնում է 4 մարդ բալոն արտադրող: Հիմա եթե հարց ենք տալիս ներդրման մասին, դա պրոբլե՞մ է, որ դրա դիմաց պատվիրվում է հակաքարոզչություն»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ այսպես հարձակման են ենթարկում, որ մարդկանց բերանները փակեն. «Բերանները չի փակվելու, հարցերը չեն ավարտվելու, անընդհատ տրվելու են»:


 

Քաղաքականություն

Պատահարներ