Ես համարում եմ, որ քրոջս սպանել են. Շենգավիթ ԲԿ-ում մահացած ծննդկանի եղբայր

Ժամը երկուսից մինչև վեցը ձգձգում էին, վեցին կանչել են ու տեղեկացրել, որ ծննդկանը մահացել է։ Այս մասին լրագրողներին ասաց Շենգավիթ ԲԿ-ում մահացած ծննդկանի եղբայրը․

«Հղիության ամբողջ ընթացում բացարձակ խնդիր չի ունեցել, առողջ էր, լավ էր տանում հղիությունը։ Բժիշկը հինգշաբթի կանչեց, եկել ենք հիվանդանոց ու սենց։ Մեր կարծիքով մահը ժամը երկուսի կողմերն ա արձանագրվել։ Մարդը ողջ առողջ, իր ոտքով եկել ա, ես համարում եմ, որ սպանել են, ինքը հիվանդությունից չի մահացել»։

«Սիրունյանի մոտ եկել ենք տարուց ավելի ա, ինքը տեղյակ ա, որ մեր աղջկան անտիբիոտկիներ չի կարելի, էս ընթացքում ինքը հտեևել ա, խնդիրները գիտի։ Ձգձգում էին, հեսա մի ժամից, երկու ժամից։ Էդ ընթացքում անվտանգության աշխատակիցներն էին շատացնում։ Զանգել են ամուսնուն, հարցնում են ալերգիա ունի անտիբիոտիկներից»,- ասաց ծննդկանի հարազատներից մեկը։

Հարազատներից մեկը նշեց, որ ոստիկանություն են զանգել, այնտեղից նշել են, որ ծննդկանի մահվան մասին դիմում չեն ստացել։

Քաղաքականություն