Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բալասանյանի ինքնազգացողությունը լավ է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը:

«Երեկ քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ»,-ասաց նա:

Առաքելյանի խոսքով՝ քաղաքապետից ու փոխքաղաքապետից բացի, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից թեստ են հանձնել, բոլորի պատասխանները բացասական են:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ