Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․

Վարդան Ալեքսանյան – 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր.

Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր.

Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական.

Հովհաննես Թովմասյան – 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար.

Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող.

Ռուդիկ Տեր-Գալստյան – «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.

Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն.

Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար.

Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար.

Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.

Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր.

Նունե Էլմասյան – 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր.

Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտարարեց տնօրենի պաշտոնից ազատվելու մասին: Նա այս որոշումը կայացրեց վարչապետի աղմկահարույց տեսանյութից հետո: Ապրիլի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ էր հղել ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։

 

Քաղաքականություն

Պատահարներ