ՊՆ-ն հորդորում է համավարակի շրջանում չայցելել զորամասեր, զինվորական հաստատություններ

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ-ն։

«Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, զինված ուժերում գործում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելված են այցելությունները զորամասեր, զինվորական հաստատություններ, կառույցներ։ Սահմանափակումը գործում է նաև լրատվամիջոցների համար։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը (2021թ․ հունվարի 11-ը) չդիմել նկարահանումների իրականացման համար և ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Քաղաքականություն