ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի պարը

Համացանցում տեսանյութ է տարածվել` Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում վերնագրմամբ: Տեսանյութում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնք պարում են ինչ-որ կիսաքանդ շինությունում: Որոշ օգտատերեր նշում են, որ հնարավոր է նկրահանումներ են տեղի ունենում: 

 

Քանի որ տեսանյութը համացանցում ակտիվ քննարկումների առարկա դարձավ` վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ զրույցում Auroranews- ը փորձեց պարզել, թե արդյոք տեսանյութում երևացող մարդկանց թվում է նաև Աշոտ Փաշինյանը: 

 

«Տեսանյութում կարծես վարչապետի որդին է, եթե ճիշտ եմ նկատել: Ավելացնելու ոչինչ չունեմ` բացի նրանից, որ եթե վարչապետի տղան ինչ-որ միջոցառման ներկա գտնվի և որոշի, որ պետք է պարի կամ չպարի և նստի` դա իր ցանկությունն է և ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ կարող է ինքն անել կամ չանել»,- նշեց Մանե Գևորգյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ