Դանակահարություն Բյուրեղավանում. երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ: 
Նշվում է, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Սևան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է: 
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: 
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 


 

Քաղաքականություն