Լեդի Գագան ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից

Երգչուհի Լեդի Գագան ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան: Գագան, փարաջանովյան խորհրդանիշներով շրջապատված, մասնակցում է տարբեր ծեսերի, հանդես է գալիս տարբեր կերպարներով։ 
Առաջին իսկ հայացքից ֆիլմի հետ մտազուգորդում են առաջացնում գետնին թափված կարմիր նռերը,  ավելի ուշ հայտնվում են նաև «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» կինոֆիլմի պաստառը։ 
Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։  Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը համագործակցել է Ջուլիա Ռոբերտսի, Ջենիֆեր Լոպեսի և այլ մի շարք համաշխարհային աստղերի հետ։ Հայտնի է, որ նա հաճախ է խոսել իր արվեստի վրա Փարաջանովի ազդեցության մասին, ուստի՝ զարմանալի չէ, որ Գագայի հետ աշխատանքում նա որոշել է փարաջանովյան խորհրդանիշները համատեղել երգչուհու տարբերվող կերպարի հետ։ 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ