Մեղրի քաղաքի մոտ այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 367+850 հատվածում (Մեղրի քաղաքի մոտ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ