Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են աճ գրանցել։ Հիվանդության 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի հետ, 30-ը՝ Թբիլիսիի, 15-ը՝ Իմերեթիի, 11-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 4-ը՝ Գուրիայի, երեքը՝ Կախեթիի շրջանի հետ: Այս մասին  հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ 

«Այսօրվա տվյալներով՝ ունենք 3306 վարակակիր»,- հայտարարել է Մարինա Էզուգբայան՝ հավելելով, որ մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 46 պացիենտ, և վարակից ապաքինվածների տոկոսային ցուցանիշը 45 է: 

 

Քաղաքականություն