Արցախում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է, այն ապատեղեկատվություն է: NEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

 

«Նման տեղեկություններ տարածելով Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Այնինչ դա հատատված է, նաեւ միջազգային մամուլն է գրում սիրիայից ծայրահեղական ուժերի տեղակայումը Ադրբեջանում: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»- շեշտեց նա:

Վահրամ Պողոսյանի խոսքով`Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծայրահեղական ուժերի լինելու մասին է վկայում նաեւ ապրիլյան գործողությունների ժամանակ հայ զինվորների նկատմամբ կատարված վայրագությունները, որոնք բնորոշ են իսլամիստ ծայրահեղականներին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ