Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

«56 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է Ուկտամ Իսաեւիչ Բարնոեւը»,- հայտնել են օպերատիվ շտաբից: 

Նշենք, որ առաջին անգամ կորոնավիրուսի պատճառով Բարնոեւի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել հուլիսի վերջին: Փոխվարչապետը բուժում է ստացել Տաշքենդի մասնավոր կլինիկաներից մեկում, այնուհետև՝ Գերմանիայում:


 

Քաղաքականություն