«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից. News. am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին News.am-ին հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Թունավորվածներից 25-ը բուժաշխաատող է, 8-ը՝ պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է», - ասաց նա:

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բոլորը թունավորվել են ԲԿ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից:

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել էին սննդային թունավորման դեպքեր:

 

Քաղաքականություն