Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ, ապա զանգել և նշված վայր են կանչել 24-ամյա համագյուղացուն: Նրա մեքենայով գողոնը տեղափոխելու ճանապարհին էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:


 

Քաղաքականություն

Պատահարներ