Ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը. Զարեհ Սինանյան

Անկախության օրը իրական համահայկական տոն է: Հայ ժողովուրդը ընտրել է նորարար, մրցունակ, ազատ ու հզոր Հայաստան ստեղծելու ուղին:

Այս մասին ասվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական խոսքում:

«Այս տարի սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը զրկված են հայրենիք գալու հնարավորությունից, սակայն վստահ եմ, որ դուք ձեր մտքերով մեզ հետ եք: Հայաստանը յուրաքանչյուր հայի համար նախևառաջ ապրելու երկիր պիտի լինի, և ուրախ եմ, որ այսօր այն քայլում է առաջընթացի ճանապարհով: Իսկ մինչ դուք կժամանեք Հայաստան, ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը»,- ասված է Սինանյանի խոսքում:

Քաղաքականություն

Պատահարներ