Հայաստանի երրորդ Հանրապետությունը 29 տարեկան է

Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, Գերագույն Խորհրդի նիստում:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ը «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Քաղաքականություն

Պատահարներ