Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին. ՊՆ խոսնակ

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝  նման ինֆորմացիա չունենք», - Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:

Քաղաքականություն

Պատահարներ