Նավալնիի հագուստի փորձաքննության արդյունքները պարզ են

Ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել  Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս: Ըստ փորձաքննության արդյունքների՝ նրա  իրերի վրա թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է  ТАСС. գործակալությունը:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն:

Այսօր ռուս բլոգերը պահանջել էր վերադարձնել իր իրերը: Նավալնիի խոսքերով, հագուստը կարող է լինել կարևոր ապացույց, քանի որ իր մարմնի վրա թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել:

 

«Մինչ նախաքննական ստուգման  30 օրերը օգտագործվել են, որպեսզի թաքցնեն այդ կարևոր   ապացույցները: Ես պահանջում եմ, որպեսզի իմ իրերը փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և   վերադարձնեն ինձ»,- հայտարարել է ռուս ընդդիմադիր գործիչը:

Եվրոպացի մասնագետները հայտարարել էին, որ Նավալնիի մոտ հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութ: Նույն նյութը հայտնաբերվել է նաև ջրի շշում, որը Նավալնիի մտերիմները վերցրել են հյուրանոցի համարից:Իսկ ռուս բժիշկները պնդում են, որ կատարված մի շարք  հետազոտությունների արդյունքում թունավոր նյութ չի հայտնաբերվել:

Քաղաքականություն

Պատահարներ