Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկախության օրվա առթիվ շնորհավորական հեռագրեր է հղել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, իսկ դաշնակցային կապերի հետագա զարգացումը, բազմաբնույթ համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում փոխգործակցությունը կշարունակեն ակտիվորեն զարգանալ», - հայտարարել է Պուտինը:

Քաղաքականություն

Պատահարներ