Ուզբեկստանի փոխվարչապետը կորոնավիրուսից մահացել է

Ուզբեկստանի վարչապետի՝ ագրարային և սննդի ոլորտների զարգացման հարցերով տեղակալ Ուկտամ Բարնոևը մահացել է կորոնավիրուսից: Ինչպես հայտնում է РБК-ն, Բարնոևը 57 տարեկան էր, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել հուլիսի վերջին: 

 

Ուզբեկստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 429 մարդ, վարակվել՝ 51 235-ը:


 

Քաղաքականություն