Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի, միջազգային հանրությունն էլ կարծես դեմ չէ. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.

«Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։

Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։
Միջազգային հանրությունն էլ  (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։

Ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է։ Բայց պատերազմի արդյունքները արձանագրվում են կարգավորման փաստաթղթերում, իսկ դրա համար միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ, կարևորագույն նշանակություն ունեն դիվանագիտական և քարոզչական ուղղությունները։

Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սևերին» սատկացնելուն և պողոսներին դուխ տալուն։
Ադեկվատ չեք, սթափվեք»։

 

Քաղաքականություն