ԱԺ օրակարգում է սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

 

Օրենսդիրում հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը՝ նշելով, որ նախագծի հրատապությունը պայմանավորված է Սոցիալական աջակցության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Երևան համայնքում տեղական ինքնակառավարման մասին և ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների ուժի մեջ մտնելու հանգամանքով։

«Դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին։ Այս օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ այդ օրենքով սահմանվող կառույցի, դրա հաստիքների համալրման ինչպես նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափան իրագործելու հետ կապված։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել այս օրենքներում»։

Քաղաքականություն

Պատահարներ