Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչը

Հրազդանում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը  Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը: Այս մասին Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել։

 

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:
Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի.վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարն ընկել է իր վրա։

Քաղաքականություն

Պատահարներ