Ֆիրդուս թաղամասի միջավայրը կենդանացնելու մրցույթում հաղթել է վիետնամցի ճարտարապետը

Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի Առաջին մրցանակը շնորհվեց ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին (Վիետնամ): Այս մասին հայտնում է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն:

«Նախագիծն ամենահաջողվածն է՝ այն տեսանկյունից, որ զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը և տարածքում մնացած ժառանգությունը։ Հստակորեն ուրվագծվում է գործընթացը, որով ճարտարապետական/դիզայներական գերակշռող ոճ չի թելադրվում ծրագրում ներառված բազմաթիվ շահառուներին, լինեն՝ ներդրողնե՞ր, թե՞ նախագծողներ։

Փոխարենն այն առաջարկում է «մշակութային ինքնարտահայտման հիմք», որով դիզայնի բազմաթիվ ուղղություններ կարելի է իրականացնել։ Հեղինակներին հաջողվել է պահպանել գոյություն ունեցող քաղաքային միջավայրի ներքին մասշտաբը՝ չխախտելով առավել մեծ խտության մրցութային պահանջները։ Տարածքների բազմազանության, օգտագործման ու գործածական նշանակության արտացոլումը վկայում է նախագծի՝ գաղափարից արագորեն իրականության վերածելու ներուժի մասին»,- ժյուրիի 20.09.2020թ. հայտարարության տեքստից։

Ներկայացված բոլոր նախագծերը մի քանի օրից առնվազն վեց ամիս առցանց կցուցադրվեն
altt33.info կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ