Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած. Բունիաթյանը ահազանգում է
Սիրելի հայրենակիցներ, այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:
«Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։
Մեր կարծիքով խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ ։
Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։
Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։
Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին։
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած»,-գրել է Բունիաթյանը։
Ավելի վաղ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ իրեն և մի քանի այլ ջերմուկցիների տեղի ոստիկանությունը հրավիրել էր բաժանմունք: Բնապահպանի խոսքով՝ իրեն հայտնել են ,որ պետք է ներկայանա դատաբժշկական փորձաքննության՝ Գնդեվազ գյուղում տեղի ունեցած քաշքշուկի գործով, սակայն միջադեպին առնչություն չունենալու հանգամանքով հրաժարվել է փորձաքննությունից:
Բունիաթյանը հայտնել էր նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին ոստիկանական մեծ ուժեր են եկել Ամուլսար:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...