Հսկողություն կսահմանվի համաճարակային գոտի մուտք գործող ու դուրս եկողների նկատմամբ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին հրաման է  ստորագրել «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը հաստատելու մասին»: Այս մասին տեղեկանում են ՀՀ առողջապահության նախարարության կայքից:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.6-րդ հոդվածի 4-րդ մասը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել՝ Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես»,- ասված է փաստաթղթում:

Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:

Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի կողմից` 14-օրյա ժամանակահատվածում:

 

Քաղաքականություն

Պատահարներ