Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները հանվում են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։
Սեպտեմբերի 21-ից վերսկսվել են ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Մինչ Հայաստանում ամիսներ շարունակ մի խումբ քաղաքացիներ Ռուսաստան գնալու պահանջով բողոքի ցույցեր են անում, Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի։ Ո՞րն է նման մոտեցմանը պատճառը, այս հարցի պատասխանը պաշտոնապես չի տրվում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...