ՌԴ-ում ուսումնական թռիչքի ժամանակ ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Տվերի մարզում ծրագրային ուսումնական թռիչքի ժամանակ ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ոչ մի ավերածություն չի եղել: Անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից։

«Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,-նշվում է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Քաղաքականություն