ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ դար անց առաջին անգամ Չեռնոբիլում արջեր են հայտնվել

Ավելի քան 100 տարվա ընթացքում այս տարի առաջին անգամ Չեռնոբիլում տեսել են շագանակագույն արջեր: Հայտնում է BBC Ուկրաինան:

«Մարդկանց բացակայության պատճառով արջերը վերադարձել են մեզ մոտ: Նրանք, ամենայն հավանականությամբ, մեզ են եկել Բելառուսից: Մենք չգիտենք, թե նրանցից քանիսն են այստեղ: Հնարավոր է, որ որոշներն արդեն մշտապես ապրում են այնտեղ: Հայտնի չէ, թե արդյոք նրանք բազմանում են մեզ մոտ: Բայց սա միայն սկիզբն է: Արջերն այստեղ չեն եղել շուրջ հարյուր տարի», – ասել է Չեռնոբիլը հետազոտող Սերգեյ Գաշչակը:

Մասնագետները դեռ չգիտեն կենդանիների ճշգրիտ թիվը: Տարածքում նույնպես նկատվել են զգալի թվով լուսաններ և գայլեր: Գայլերը եկել են Չեռնոբիլ, հավանաբար, կրկին Բելառուսից:

Քաղաքականություն

Պատահարներ