Վանդալիզմ՝ ԱՄՆ-ում. անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյի՝ հայկական դպրոցի ուղղությամբ

Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: Այդ մասին հայտնում է «Ասպարեզը»:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հրկիզվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օժանդակ կառույցը: Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ: 

Քաղաքականություն