Վլադիմիր Պուտինը պարգևներ է շնորհել Քամալովին, Հասրաթյանին ու Հակոբյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի, մասնագիտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար քսան ռուս բժիշկների պարգևատրելու մասին: 

ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրվել Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ թղթ. անդամ Արմայիս Քամալովը:

Պարգևատրվածների շարքում, ի թիվս այլ աշխատակիցների, ներառված են նաև ՄՊՀ բաժանմունքի վարիչ Դավիթ Հասրաթյանը, որն արժանացել է Պիրոգովի շքանշանի, ինչպես նաև ՄՊՀ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ժաննա Հակոբյանը, ում նախագահի հրամանագրով շնորհվել է ՌԴ առողջապահության ոլորտի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչում: 

Քաղաքականություն

Պատահարներ