94-ամյա քաղաքացին սայթաքել, ընկել է նկուղը

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սայթաքել և ընկել է նկուղը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Փրկարարները նկուղից դուրս են բերել Սեդա Ա․-ին (ծնված 1926 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքականություն

Պատահարներ