Արաբկիրում ապօրինի տեղադրված կրպակներ են ապամոնտաժել

Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցրել ենք ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը: Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

Նկարում Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված երկու բետոնացված տաղավարներն են՝ յուրաքանչյուրը մոտ 20քմ զբաղեցրած մակերեսով:

Գազնոները կվերականգնվեն, մայթին էլ կտեղադրվեն նստարաններ։

Քաղաքականություն

Պատահարներ