Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են

Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե Հայաստանը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է:  

Auroranews-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե կունենանք պաշտոնական պատասխան:  
«Ես չեմ մեկնաբանելու, սակայն կարող եմ ասել, որ ուրբաթ օրը նույն հարթակում նախատեսված է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը», - նշեց մեր զրուցակիցը:  

Հավանաբար ԱԳՆ խոսնակը նկատի ունի, որ վարչապետն հենց այդ հարթակից կպատասխանի Թուրքիայի նախագահի տարածած կեղծ հայտարարություններին:   

 

Հիշեցնենք, որ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում խեղաթյուրելով փաստերը՝ նշել էր, թե հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ  անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է: 
 

Քաղաքականություն

Պատահարներ