Հայաստանը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է. Էրդողան

Այս տարվա հուլիսին Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ Հայաստանի սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է: Haber Global-ի հաղորդմամբ` այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ  անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
 

Քաղաքականություն