Հոգեբանական աջակցություն կտրամադրվի ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝

 

Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը,

 

Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:

 

Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն:

 

Քաղաքականություն