Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել՝ երբ սպիտակ ծուխ լինի, ուրեմն՝ ընտրվել է. Հրայր Թովմասյան

Երբ կունենամ հրապարակային ասելու բան, թույլ տվեք՝ ես որոշեմ՝ երբ ասել և ինչ ֆորմատով: Այս մասին ասաց Հրայր Թովմասյանը, որը քիչ առաջ Սահմանադրական դատարանից դուրս եկավ: 

«Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել՝ երբ վերևից բաց, սպիտակ ծուխ լինի, ուրեմն՝ ընտրվել է»,-ասաց Հրայր Թովմասյանը:

 Հարցին՝ արդյոք դե՞մ է եղել, որ լրատվամիջոցները կարողանան լուսաբանել նիստը, և իր կարծիքով՝ նիստը պետք է փա՞կ լինի, թե՞ բաց Թովմասյանը չպատասխանեց: 

 

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում ընթանում էր աշխատակարգային նիստ, որի ընթացքում պետք է ընտրվեին ՍԴ նախագահն ու փոխնախագահը: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին տեղեկացրեց, թե աշխատակարգային նիտը հետաձգվել է՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով, և կշարունակվի վաղը: Այսպիսով՝ նիստին ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը չի կայացել:

Քաղաքականություն